Վայրի կատուները ճչացել են միմյանց վրա ու հռչակավոր դարձել

14:53, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցի օգտատերը տեսախցիկով նկարահանել Է երկու լուսանների դիմակայությունը, որոնք հանդիպել են Օնտարիո կանադական նահանգի ճանապարհին: Կենդանիները բարձրաձայն ճչում Էին, ինչով ծիծաղեցրել են YouTube-ի օգտատերերին, որտեղ հայտնվել Է ընդհարման տեսագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանները հանդիպել են ճանապարհին: Մռութ-մռթի տված, նրանք սպառնական ձայներ են հանում: Ինչ-որ մի պահի նրանք բախվում են ճակատներով, եւ վայրի կատուներից մեկը հարվածելու թափ Է վերցնում: Րոպեական դիմակայությունը հետեւանքներ չի ունենում, սակայն հանդիսատեսները նշում են, որ հիանալի շոու Է ստացվել: «Ես այնքան ուժեղ Էի ծիծաղում, որ լաց եղա»,-խոստովանում Է elitemav նիկով յուզերը: Mashable հրատարակությունը գրում Է, որ տեսանյութը հատկապես կհասկանան նրանք, ովքեր հարազատ եղբայր կամ քույր ունեն:


© 2009 ARMENPRESS.am