Վարչապետի որոշումներով ՊԵԿ նախագահի տեղակալներն ազատվել են աշխատանքից

11:54, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Ավետիքյանն իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է e-gov.am կայքը:

ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատվել են նաև Վախթանգ Միրումյանը և Արմեն Սաքապետոյանը:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արտակ Սահակյանն ազատվել է ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:


© 2009 ARMENPRESS.am