Գավառի սարերում գայլերը հոշոտել են մոտ 100 ոչխար

20:33, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը մայիսի 21-ին, ժամը 15։43-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից սարերում գայլերը հոշոտել են մոտ 100 ոչխար, վնասել են մոտ 40 ոչխարի, սատկել է մոտ 60 ոչխար։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ մայիսի 20-ին, ժամը 03։00-ի սահմաններում «Սուրբ Խաչ» կոչվող հանդամասում գայլերը հոշոտել են Ս. Զ.-ին պատկանող մոտ 100 ոչխար, որից 60-ը սատկել է:


© 2009 ARMENPRESS.am