ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է միջազգային համաժողովին

17:57, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ - վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում` «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում և ՌԴ ԶՈՒ ականազերծման միջազգային կենտրոնում անցկացվող ականազերծման միջազգային 3-րդ համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am