Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հետաձգել են հարսանեկան ճամփորդությունը

17:41, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հետաձգել են հարսանեկան ճամփորդությունը, ինչը կապված Է թագավորական առաջին միջոցառումներին ամուսնական զույգի մասնակցելու անհրաժեշտության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մայիսի 22-ին նրանք, Սասեքսի դուքսի ու դքսուհու կարգավիճակով, նրանք կմասնակցեն իրենց առաջին պաշտոնական միջոցառմանը Բուքինգհեմյան պալատի մարգագետնում՝ նվիրված արքայազն Չառլզի բարեսիրական գործունեությանը բրիտանական գահի ժառանգորդի առաջիկա 70-ամյակի կապակցությամբ, որը նշվում Է նոյեմբերի 14-ին: Սպասվում Է նաեւ, որ դրանից անմիջապես հետո նրանք իրենց առաջին արտասահմանյան ուղեւորությանը կմեկնեն Իռլանդիա եւ միայն դրանից հետո կանցկացնեն մեղրամիսը:

Ընդ որում՝ նրանք հանգստի վայրը խիստ գաղտնի Է պահվում: Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները պնդում Էին, որ հարսանեկան ճամփորդության համար զույգն արդեն ընտրել Է աֆրիկյան ուղղությունը եւ կարող Է այցելել, մասնավորապես, Նամիբիա: Խոսվում Էր նաեւ Բոտսվանայի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am