«Անթալիա - Չելյաբինսկ» չվերթի 11 ուղեւորներ հրաժարվել են շարունակել թռիչքը Վոլգոգրադում արտակարգ վայրԷջքից հետո

14:51, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթալիայից Չելյաբինսկ մեկնած ինքնաթիռի ավելի քան տասն ուղեւորներ, որը Վոլգոգրադում արտակարգ վայրԷջք Էր կատարել սալոնի ապահերմետիկացման պատճառով, հրաժարվել են շարունակել թռիչքը պահուստային ինքնաթիռով, մայիսի 21-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Վոլգոգրադի օդանավակայանի մամուլի քարտուղար Դիանա Բակուլինան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն բանից հետո, երբ ինքնաթիռն արտակարգ վայրԷջք կատարեց Վոլգոգրադում, կանչով օպերատիվ կերպով ժամանեցին շտապ բժշկական օգնության չորս բրիգադներ: Բժշկական օգնության Է դիմել 11 մարդ՝ զարկերակային ճնշման բարձրացմամբ, գլխացավերով եւ ծեծվածքներով»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Onur Air թուրքական ավիաընկերության Աերոբուսը 321 ուղեւորներով, որն Անթալիայց մեկնել Էր Չելյաբինսկ, մայիսի 20-ին ժամը 22:40-ին արտակարգ վայրԷջք Է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում: Պատճառը դարձել Է սալոնի ապահերմետիկացումը:

Ուղեւորներին տեղավորել են տերմինալներում, իսկ երեխաներով ուղեւորներին՝ հյուրանոցում:


© 2009 ARMENPRESS.am