Կուբայում նույնականացրել են ավիաաղետից 33 զոհվածների աճյունները

12:22, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նույնականացվել են Կուբայում ավիաաղետի հետեւանքով 33 զոհվածների աճյունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Prensa Latina գործակալությունը: Ինչպես պատմել Է դատական բժշկության ինստիտուտի մասնագետ Խորխե Գոնսալեսը, ճանաչման գործընթացը պետք Է ավարտվի մեկ ամսվա ընթացքում:

Մայիսի 18-ին Boeing 737-200-ը, որը կատարում Էր Հավանա - Օլգին չվերթը, մեկնումից շատ չանցած ընկել Է Խոսե Մարտինի անվան օդանավակայանի եւ Հավանայի Սանտյագո դե լաս Վեգաս արվարձանի միջեւ: Ինքնաթիռում եղել Է 110 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները, 107 մարդ զոհվել Է, երեք կանայք օրհասական վիճակում գտնվում են հիվանդանոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am