Հայաստանի բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

12:09, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խաբարովսկում ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանի թիմի տղաները նվաճել են 4 մեդալ։ Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակիչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և հռչակվել է մրցաշարի հաղթող։75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը նվաճել է արծաթե մեդալ,իսկ 56 կգ Հենրիկ Մոքոյանն ու 91 կգ Հենրիկ Սարգսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։


© 2009 ARMENPRESS.am