NASA-ն հրապարակել Է Արեգակի նոր պատկերը

11:01, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հրապարակել Է Արեգակի նոր պատկերը: Լուսանկարն արվել Է մայիսի կեսերին Արեգակնային դինամիկայի դիտարանի (SDO) արբանյակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարը կազմվել Է տարբեր պատկերներից՝ Էքստրեմալ ուլտրամանուշակագույն լույսի օգտագործմամբ՝ ալիքի տարբեր երկարությամբ:

Դրա շնորհիվ պատկերը ներկվել Է մանուշակագույնով: Լուսանկարում նաեւ երեւում են Արեգակի ակտվիության տիրույթները. նկատվում են մագնիսական դաշտի ուժային գծերի փիրուզագույն աղեղները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am