Հայաստանի հրաձգության երիտասարդական առաջնության հաղթողները հայտնի են  

10:35, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Հայաստանի հրաձգության երիտասարդական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օդամղիչ հրացան 10 մետր տղաներ 60 կրակոց վարժությունում լավագույն արդյունք գրանցեց Հայկ Բաբայանը: Աղջիկների պայքարում առաջին տեղը գրավեց Ալլա Պողոսյանը:

 Բենիկ Խլղաթյանը և Նարե Գաբրիելյանն անգերազանցելի էին օդամղիչ ատրճանակ 10 մետր վարժությունում:

Վազող թիրախ, վազող թիրախ խառը վազք վարժություններում ոսկե մեդալներ նվաճեցին Գոհար Վարդանյանը և Հովհաննես Մարգարյանը:

ՀՀ երիտասարդների առաջնության լավագույն մարզիկ ճանաչվեց ՀովհաննեսՄարգարյանը, ով արժանացավ նաև դրամական պարգևի, որը նրան հանձնեց ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

 


© 2009 ARMENPRESS.am