Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը. Կայացավ պարգևատրման արարողությունը

21:56, 20 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց 2017-2018թթ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպման ավարտից հետո «Նաիրի» մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Բրոնզե մեդալները հանձնեցին «Գանձասար-Կապանին», արծաթե մեդալները՝ «Բանանցին», իսկ ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը «Ալաշկերտ» թիմին հանձնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումը չի կայացել:


© 2009 ARMENPRESS.am