Նիկոլ Փաշինյանը կնոջ ու կրտսեր դուստրերի հետ ուղիղ միացմամբ ներկայացրել է կառավարական առանձնատունը

13:32, 19 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է կառավարական առանձնատունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի, ինչպես նաև կրտսեր դուստրերի՝ Շուշանի և Արփի հետ նախ ցույց է տվել առանձնատան սենյակները, ապա բակն ու հանգստի հատվածը:

Վարչապետը ցույց է տվել տարածքում գտնվող առանձնատներից մեկը, որում, ըստ նրա ունեցած տեղեկության, բնակվել են խորհրդային շրջանի ղեկավարները, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանը, հետո արդեն նորանկախ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները:

Վարչապետը խոստացել է այսօր կրկին ուղիղ հեռարձակմամբ հանդես գալ և խոսել դատական համակարգի մասին:


© 2009 ARMENPRESS.am