Ճապոնիայում դպրոցական ավտոբուս է շուռ եկել. 30 մարդ հոսպիտալացվել է

12:31, 19 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսում դպրոցական ավտոբուս է շուռ եկել, հոսպիտալացվել  է շուրջ 30 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հստակ պատճառը հայտնի չէ, սակայն նախնական տվյալներով այն փորձել է խուսափել մեկ այլ մեքենայի հետ բախումից, ինչի հետևանքով հարվածել է արգելապատնեշին ու շուռ եկել:

Տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է շուրջ 30 մարդ: Նրանց բոլորը գիտակից վիճակում են:


© 2009 ARMENPRESS.am