Մի քանի փոխնախարարներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

15:01, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մի քանի փոխնախարարներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Մասնավորապես, սեփական դիմումների համաձայն պաշտոնից ազատվել են ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Անդրեյ Սիմոնյանը և տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է e-gov.am կայքը: 


© 2009 ARMENPRESS.am