Արցախի նախագահը ներկա է գտնվել արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման արարողությանը

12:25, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան եւ ներկա գտնվել Թանգարանների միջազգային օրվան նվիրված արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների նշանակությունն ազգային ավանդույթների պահպանման եւ տարածման, մշակութային եւ գիտա-կրթական տեսանկյուններից։

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք։


© 2009 ARMENPRESS.am