Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին

20:38, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մայիսի 15-ին ընդունել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին` Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդմանը բերած շարունակական նպաստի համար և վստահություն հայտնեց հետագայում ևս սերտ համագործակցության շարունակման կապակցությամբ:

Խորհրդի համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը խորհրդի անդամների անունից շնորհավորեցին և հաջողություն մաղթեցին նորանշանակ դեսպանին, վերահաստատելով իրենց պատրաստակամությունը` շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին»:

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF), որը հիմնվել է 2001 թվականին, միավորում է չորս տասնյակից ավելի ֆրանսահայ քաղաքական, մշակութային, մարզական, կրթական, մաս­նա­գիտական և այլ կազմակերպությունների և ունի երեք տարածաշրջանային գրասենյակ՝ CCAF Իլ դը Ֆրանս (Փարիզ և հյուսիսային շրջաններ), CCAF Կենտրոն (Լիոն և կենտրոնական շրջաններ), CCAF Հարավ (Մարսել և հարավային շրջաններ):

 


© 2009 ARMENPRESS.am