ՀՀ նախագահի աշխատակազմը թափուր պաշտոնների վերաբերյալ հայտարարություն է հրապարակել

18:31, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակվել նախագահի աշխատակազմում  առկա թափուր պաշտոնների մասին: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է, թե նախագահի աշխատակազմում որ պաշտոններն են թափուր.  

Նախագահական նախաձեռնությունների վարչության պետ:

Նախագահական նախաձեռնությունների սփյուռքի հետ կապերի բաժնի պետ:

Նախագահական նախաձեռնությունների վարչության մշակութային և կրթական նախաձեռնությունների բաժնի խորհրդատու:

Նախագահական նախաձեռնությունների վարչության համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժնի գխավոր մասնագետ:

Նախագահական նախաձեռնությունների վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ:

Նախագահական նախաձեռնությունների վարչության մշակութային և կրթական նախաձեռնությունների բաժնի առաջատար մասնագետ:

 Նախագահական նախաձեռնությունների վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ:

Տեղեկատվական կառավարման վարչության պետ:

Արարողակարգի վարչության գլխավոր մասնագետ:

Անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պարգևների և կոչումների գլխավոր բաժնի գլխավոր մասնագետ:

Անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժնի առաջատար մասնագետ:

Անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժնի առաջատար մասնագետ:

Տեղեկատվական կառավարման վարչության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ:

Տեղեկատվական կառավարման վարչության արձանագրային բաժնի առաջատար մասնագետ:

Տնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական բաժնի առաջատար մասնագետ-գանձապահ:

Արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ:

Իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ:

Ներքին աուդիտի բաժնի պետ:

Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ:

Հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ:

Հասարակայնության հետ կապերի վարչության առաջին կարգի մասնագետ:

Հասարակայնության հետ կապերի վարչության երկրորդ կարգի մասնագետ:

Դիմող ՀՀ քաղաքացիներն իրենց ամփոփ անձնական տվյալները (CV) գունավոր լուսանկարով՝ 3X4 սմ չափսի, պետք է ուղարկեն m.tonoyan@president.am էլեկտրոնային հասցեով (վերջնաժամկետ` 31.05.2018 թ.):

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am