Բեռլինն ուսումնասիրում Է ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանին փոխհատուցելու հնարավորությունը

17:48, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինն ուսումնասիրում Է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ փոքր ու միջին բիզնեսին փոխհատուցումների տրամադրման հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Իրանի վերաբերյալ համաձայնագրի կապակցությամբ իրադրությունն այնպիսին Է, որ մենք կարող ենք քննարկել՝ կտանք արդյոք փոքր եւ միջին ձեռնարկություններին որոշակի արտոնություններ, ներկայում դա ուսումնասիրվում Է: Բայց մենք չպետք Է պատրանքներ ունենանք առ այն, որ ողջ արդյունաբերությանը համապարփակ կերպով կփոխհատուցենք ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների հետեւանքները»,-ասել Է Մերկելը՝ հանդես գալով Բուլղարիայում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am