Մերկելը Սոչիում Պուտինի հետ կքննարկի Իրանը, Սիրիան եւ Ուկրաինան

17:45, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 18-ին Սոչի կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ի թիվս այլ հարցերի, կքննարկի նաեւ մի շարք հրատապ միջազգային խնդիրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անշուշտ, ես (Ռուսաստանի նախագահի հետ) կխոսեմ Իրանի հետ համաձայնագրի մասին, Սիրիայի մասին եւ Ուկրաինայի հարցի մասին»,- նշել Է Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը Սոֆիայում կայացած ճեպազրույցում:


© 2009 ARMENPRESS.am