«Մունդիալ-1934». Եվրոպական անդրանիկ Մունդիալը, որի հաղթողները իտալացիներն էին

08:48, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվ կրկին` 4 տարի անց, ֆուտբոլասներն աշխարհի տարբեր ծագերից մեկ ամիս շարունակ գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը: Ռուսաստանն ընդունում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Եվ գուցե հենց այս աշխարհի առաջնությանը կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ: Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնեն զգալ հաղթանակի նույն երջանկությունը և պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները: Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը` համախմբել միլիոններին «90 րոպեի մեջ»…

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:

 

Մունդիալ-1934»-ի պաստարը

Առաջին ԱԱ-ն, որն կայացավ Եվրոպա աշխարհամասում. «Մունդիալ-1934»

Աշխարհի երկրորդ ֆուտբոլի առաջնությունը կայացավ Եվրոպա մայրցամաքում: «Մունդիալ-1934»-ը կայացավ Իտալիայում: Բացի մայրաքաղաք Հռոմից առաջնության խաղերն անցկացվեցին նաև Բոլոնիայում, Ֆլորենցիայում, Ջենովայում, Միլանում, Նեապոլում, Թուրինում և Տրիեստ քաղաքներում:  Ի տարբերություն առաջին աշխարհի առաջնության, այս մրցաշարը ձգվեց 15 օր` 3 պակաս, քան նախորդն էր: Այն ունեցավ նաև քաղաքական շեշադրումներով, քանի որ այդ տարիներին Իտալիայի բռնապետը Բենտիո Մուսոլինիին էր:

«Մունդիալ-1934»-ի գնդակը

Առաջնության ամենախոշոր արդյունքը գրանցվեց հենց մեկնարկային խաղում, որտեղ Իտալիան 7:1 հաշվով հաղթեց ԱՄՆ թիմին: 17 խաղերի արդյունքում գրանցվեց 70 գոլ:  Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Չեխոսլովակիան ներկայացնող Օլդրժիհ Նեդլին, ով խփեց 5 գնդակ:  Երկրորդ Մունդիալի հանդիսականների քանակը հասավ մինչև 363,000:

Հռոմի մարզադաշտը

Եզրափակիչը…

Աշխարհի երկրորդ առաջնության եզրափակիչը կայացավ մայրաքաղաք Հռոմի «Նացիոնալ» մարզադաշտում, որը 47. 300 ֆուտբոլասեր: Աշխարհի երկրորդ չեմպիոնի կոչման համար պայքարեցին տան տերերը` Իտալիայի և Չեխոսլովակիայի հավաքականները: Եզրափակչին ներկա էին 55.000 հանդիսական:

Եզրափակչի 3 գոլերն էլ խփվեցին երկրորդ կեսի վերջին 25 րոպեների ընթացքում: Թեպետ Չեխոսլովակիայի հավաքականը բացեց խաղի հաշիվը 71-րդ րոպեին, սակայն երկու գնդակ բաց թողնելով 81-րդ և 95-րդ րոպեներին պարտվեց 2:1 հաշվով: Իտալիան դարձավ առաջին եվրոպական երկիրը, որ դարձավ աշխարհի չեմպիոն:

Փաստեր…

Առաջնության ընթացքում խփված 70 գոլերից աչքի ընկան 45 ֆուտբոլիստներ: Մունդիալում չգրանցվեց ոչ մի ինքնագոլ:

Այս առաջնության մասնակցեց նաև 1930 թվականի առաջնության եզրափակչի մասնակից Լուիս Մոնտին, ով մինչ այդ հանդես էր գալիս Արգենտինայի հավաքականի կազմում: Իսկ 1934 թվականին մրցեց Իտալիայի ընտրանու կազմում:

 

Կազմեց` Վարվառա Հայրապետյանը

Լուսանկարները` FIFA

 

«Մունդիալ-1930»


© 2009 ARMENPRESS.am