«Ատլետիկո»-ն երրորդ անգամ դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող

00:36, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում 3:0 հաշվով հաղթելով Մարսելի «Օլիմպիկ»-ին՝ Մադրիդի «Ատլետիկո»-ներրորդ անգամ դարձավ գավաթակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիական Լիոն քաղաքում կայացած խաղի 21-րդ րոպեին Անտուան Գրիզմանը գեղեցիկ գոլովբացեց հաշիվը: Նույն Գրիզմանը երկրորդ կեսի 49-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ: «Աթլետները» խաղավարտին խփեցին նաև երրորդ գոլը, այս անգամ աչքի ընկավ Գաբին:  «Օլիմպիկ»-ին ոչ մի կերպ չհաջողվեց ետ բերել կորցրածը, և մադրիդյան ակումբը 3-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը:

«Ատլետիկո»-ն Եվրոպայի լիգայի հաղթող էր դարձել նաև 2010 և 2012 թվականներին:


© 2009 ARMENPRESS.am