«Գանձասար-Կապան»-ը դարձավ Հայաստանի գավաթակիր

22:34, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի 2017/2018 գավաթի խաղարկության հաղթողը «Գանձասար-Կապան»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում հիմնական ժամանակում դապասի գրավում չարձանագրվեց: Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով: Հետխաղյա 11 մետրանող հարվածաշարում անթերի գործեցին Կապան քաղաքը ներկայացնող թիմի ֆուտբոլիստները և իրենց պատմության մեջ առաջին անգամ դարձան գավաթակիր:


© 2009 ARMENPRESS.am