Երևանում ավտոմեքենա է այրվել

21:47, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 16-ին, ժամը 15:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սովետաշենի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Մասիս քաղաքից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:11-ին: Տուժածներ չկան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Հ.)՝ ամբողջությամբ այրվել է:

 


© 2009 ARMENPRESS.am