Արցախի Նախագահը կարևորել է HALO Trust-ի գործունեությունը երկրում

18:25, 16 Մայիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է HALO Trust կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին:      

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ HALO Trust կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ այն կարեւոր համարելով մեր ժողովրդի համար:

Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am