Երրորդ տարին անցկացվող տեխնոճամբարին կարող են մասնակցել Հայաստանի ու սփյուռքի 10-14 տարեկան աշակերտները

17:46, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և սփյուռքի 10-14 տարեկան դպրոցականներին միավորող «Արմաթ» տեխնոճամբարն այս տարի կանցկացվի հուլիսի 1-11-ը` Լոռու մարզի Գուգարք ճամբարում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԻՏՁՄ կայքից, ճամբարն իրականացվում է Հայաստանում նորարարական կրթության, այդ թվում՝ ռոբոտաշինության զարգացման ծրագրի՝ «ԱրմՌոբոտիքս» և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի հեղինակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից:

Ջերմ և ստեղծագործական միջավայրում կկազմակերպվի պատանիների ամառային տեխնոլոգիական հանգիստը, որտեղ ձեռք կբերեն ծրագրավորման, ռոբոտաշինության տարրական հիմունքներ ու թիմային աշխատանքի պատասխանատվության, կարգ ու կանոնին հետևելու և փոխօգնության զգացում, կմասնակցեն պատմամշակութային էքսկուրսիաների, ժամանցային խաղերի, կսովորեն ազգային պարեր և այլն:

Մասնակցության պայմաններին և օրակարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

 

 


© 2009 ARMENPRESS.am