Պաղեստինը իր դեսպաններին հետ Է կանչել ԵՄ-ի չորս երկրից

16:40, 16 Մայիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինը կոնսուլտացիաների համար իր դեսպաններին հետ Է կանչել Եվրամիության չորս երկրից՝ Ռումինիայից, Հունգարիայից, Ավստրիայից եւ Չեխիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է պաղեստինյան ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը մայիսի 16-ին զետեղվել Է գերատեսչության կայքում: Փաստաթղթում նշվում Է, որ «այդ երկրների դեսպանները մասնակցել են մայիսի 14-ին Երուսաղեմում ԱՄՆ-ի դսպանատան բացման արարողությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am