Սիրիայի հակամարտությունը հասել Է հսկայական մասշտաբի. Մերկել

12:29, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հակամարտությունը հասել Է հսկայական մասշտաբի, այն հնարավոր չԷ լուծել առանց Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ Եվրոպայի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մայիսի 16-ին ելույթ ունենալով Բունդեսթագում:

«Քաղաքացիական պատերազմը Սիրիայում, իսլամական ահաբեկչության դեմ պայքարը վերաճել են հսկայական մասշտաբի տարածաշրջանային հակամարտության, որը հնարավոր չԷ լուծել առանց Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ, ես կասեի, առանց Եվրոպայի»,-նշել Է Մերկելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am