Արաբական երկրների ԱԳ նախարարներն արտահերթ հանդիպում կանցկացնեն Գազայի հատվածի իրադրության շուրջ

10:13, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մայիսի 17-ին արտահերթ հանդիպում կանցկացնեն վերջին օրերին պաղեստինյան տարածքներում, գլխավորապես Գազայի հատվածում ստեղծված իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին հայտնել Է Al Nasry Al Youm թերթը՝ հղում անելով Եգիպտոսի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրների:

Ըստ առկա տվյալների՝ Արաբական պետությունների լիգայի արտակարգ խորհրդակցությունը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, գումարվում Է Սաուդյան Արաբիայի պահանջով, որը նախագահել Էր ԱՊԼ-ի անդամ երկրների ղեկվարների վերջին գագաթնաժողովը: Հանդիպմանը քննարկվելու են «պաղեստինյան ժողովրդի դեմ իսրայելական ագրեսիային եւ իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի անօրինական որոշմանը արաբական պետությունների հակազդման» հարցերը:

Մայիսի 14-ին Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ պաղեստինցիների կատաղի բախումներ են սկսվել: Ըստ վերջին տվյալների՝ ընդհարումների հետեւանքով զոհվել են 60-ից ավելի պաղեստինցիներ, տուժել Է ավելի քան 2,8 հազար մարդ:

ԶԼՄ-ները դա համարել են «ամենարյունալի օրը 2014 թվականին Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին հակամարտության վերսկսվելուց հետո»: Գազայում «Վերադարձի երթի» շրջանակներում զանգվածային ելույթները չեն դադարում մարտի վերջից, երբ պաղեստինցիները նշում Էին Հողի օրը: Բողոքի ակցիաները վերսկսվել են մայիսի 14-ի առավոտյան՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից փոխադրվել Է Երուսաղեմ՝ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ի որոշմանը համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am