ԵՄ-ն եւ Թեհրանը համաձայնել են Իրանում ներդրումների շարունակման միջոցներ ձեռնարկել. Մոգերինի

09:47, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) եւ Իրանը Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել առաջիկա շաբաթներին մշակելու գործնական որոշումներ, որոնք թույլ կտան շարունակել ներդրումներն այդ երկրում եւ պարտավորագրերի կնքումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Ավելի վաղ Մոգերինին հայտնել Էր, որ կողմերը համաձայնության են եկել «նախաձեռնելու «ինտենսիվ փորձագիտական կունսուլտացիաներ», որոնց շրջանակներում առաջիկա մի քանի շաբաթներին լուծումներ կգտնվեն տրանսպորտի, ֆինանսների եւ Էներգետիկայի ոլորտում համագործակցությունը շարունակելու համար:

Այն ոլորտների թվում, որոնց վրա փորձագետները կաշխատեն, Մոգերինին նշել Է նաեւ տնտեսական եւ ֆինանսական համագործակցության օժանդակման մեխանիզմները, այդ թվում՝ առեւտրին եւ ներդրումներին գործնական աջակցություն ցույց տալու միջոցով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am