ԵՄ-ի հետ բանակցությունները ձախողման դեպքում Իրանը կվերականգնի ուրանի հարստացումը

21:41, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կվերականգնի ուրանի հարստացումը մինչ յուրաքանչյուր անհրաժեշտ մակարդակի, եթե Եվրամիության հետ բանակցություններն անհաջողության  մատնվեն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Tasnim գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Մոհամմադ Բահեր Նոբահտը:

«Եթե մեր շահերը հաշվի չառնվեն և բանակցությունները եվրոպացիների հետ անհաջողության մատնվեն, ապա Թեհրանը կվերականգնի ուրանի հարստացումը մինչ 20 տոկոսի կամ յուրաքանչյուր այլ մակարդակի, որը մեզ պետք է»,- ասել է նա:   

 

 


© 2009 ARMENPRESS.am