Նաթանյահուն Էրդողանին խորհուրդ Է տվել «խրատ չկարդալ» Իսրայելի գլխին

17:24, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն մայիսի 15-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին խորհուրդ Է տվել «խրատ չկարդալ» Իսրայելի գլխին: Համապատասխան հայտարարությունն Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարը մայիսի 15-ին հրապարակել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Էրդողանը ՀԱՄԱՍ-ի թունդ կողմնակիցներից մեկն Է, կասկած չկա, որ նա հասկանում Է, թե ինչ բան Է ահաբեկչությունն ու սպանդը, ուստի ես նրան առաջարկում եմ խրատ չկարդալ մեր (Իսրայելի) գլխին»,-գրել Է Նաթանյահուն:

Թուրքիայի ղեկավարը մայիսի 14-ին ցեղասպանություն Էր որակել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ:

Մայիսի 14-ին Երուսաղեմում տեղի Է ունեցել Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը: Այդ իրադարձությունը պաղեստինցիների զանգվածային բողոքներ Է հարուցել հրեական պետության եւ Գազայի հատվածի սահմանին: Իսրայելի անվտանգության ուժերի գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 59 պաղեստինցի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am