Լևոն Տեր-Պետրոսյանը Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ՀՀ ներկա քաղաքական իրավիճակը

15:43, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 15-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ ազգային կոնգրեսի լրատվական ծառայությունից: 

Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին: 

Հանդիպմանը մասնակցել է Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: 


© 2009 ARMENPRESS.am