ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ ունի

20:28, 14 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը նշանակվել է ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:

Տուխելի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 2 տարով։ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում Թոմաս Տուխելը փոխարինում է Ունաի Էմերիին, ով ավելի վաղ հայտարարել էր իր հեռանալու մասին:

Գերմանացի 44-ամյա մասնագետը 2009-2014 թվականներին մարզել է գերմանական «Մայնց» ակումբը, իսկ 2015-17 թվականներին գլխավորել է Դորտմունդի «Բորուսիա»-ն, որի հետ 2016-17 մրցաշրջանում հաղթել է Գերմանիայի Գավաթը:


© 2009 ARMENPRESS.am