Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը նոր անդամ ունի

16:25, 14 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը նոր անդամ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի շախմատի ակադեմիայի սան Աննա Սարգսյանը (17 տարեկան, 2323 միջազգային վարկանիշ) Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ ընդգրկվել է Հայաստանի կանանց ազգային հավաքականում՝ հաշվի առնելով վերջերս գրանցած գոհացուցիչ արդյունքները: 
Նա Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում լրացրեց կանանց միջազգային վարպետի 1-ին նորման, այնուհետև Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում՝ 2-րդ նորման:


© 2009 ARMENPRESS.am