ՌԴ-ն եւ Իրանը ամեն ինչ անելու են՝ պահպանելու ԳՀՀԾ-ն. Զարիֆ

13:42, 14 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հավաստել Է իր հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ՌԴ-ն եւ Իրանը ջանալու են ամեն ինչ անել, որպեսզի պահպանեն ԳՀՀԾ-ն՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանը եւ Ռուսաստանի միջեւ հիանալի փոխգործակցություն Է հաստատվում, եւ մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Ռուսաստանը հայտարարել Է, որ կատարելու եւ պաշտպանելու Է ԳՀՀԾ-ն: Իրանը եւ Ռուսաստանը նաեւ պետք Է երաշխավորեն մեր ընդհանուր շահերը, որոնք ներառում են ԳՀՀԾ-ն պահպանելը, ինչպես նաեւ երաշխավորեն դրա բոլոր մասնակիցների օգուտը տնտեսական շահերի տեսակետից»,-լրագրողներին ասել Է Զարիֆը՝ ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները: «Մենք շատ լավ հանդիպում ենք ունեցել»,-հավելել Է նա:


© 2009 ARMENPRESS.am