Արայիկ Հարությունյանը սոցկայքում քննարկման է դրել ընդունելության քննությունները հետաձգելու հարցը

12:27, 14 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը առաջարկել է մեկ շաբաթով հետաձգել ընդունելության քննությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն առաջարկը քննարկման է դրել նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում: «Քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգել ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»,-գրել է նա:

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացրել է, որ միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 1-ին:


© 2009 ARMENPRESS.am