Գերմանիայում տարահանել են բացօթյա փառատոնի հազարավոր այցելուների

11:47, 14 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Աուրիխ քաղաքում (Ստորին Սաքսոնիայի երկրամաս) մայիսի 13-ին Seaside Festival բացօթյա երաժշտական փառատոնի հինգ հազար այցելուների են տարահանել վատ եղանակի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է t-online պորտալը:

Ինչպես նշել են ոստիկանությունում, փառատոնի հրապարակը, որը գտնվում Է տեղի ջրամբարի ափին, մեկ ժամում ազատվել Է: Ներկայում այն ամբողջովին ջրի տակ Է անցել:

Նշվում Է, որ տարահանման պատճառով չի կարողացել ելույթ ունենալ Գերմանիայում հանրաճանաչ կատակերգու դերասան եւ երաժիշտ Օտտո Վաալկեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am