Լիլիթ Մակունցը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում իր նշանակումը շատերի համար անակնկալ է համարել

11:33, 14 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային օրը  լրագրողների հետ հանդիպմանն ասաց` հասկանալի է, որ իր նախարար ընտրվելը շատերի համար անակնկալ էր այնպես, ինչպես նորանշանակ կառավարության  անդամներից շատերի նշանակումը:

«Անակնկալ էր նաև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մարտի 31-ից հետո, դա ենթադրում էր տրամաբանական շարունակություն նաև կառավարությունում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:


© 2009 ARMENPRESS.am