Կասիլիասը հրաժեշտ է տվել «Պորտու»-ին

18:09, 13 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դարպասապահ Իկեռ Կասիլիասը հրաժեշտ է տվել «Պորտու»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իսպանացի դարպասապահի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ և նոր պայմանագիր չի ստորագրվել:

Կասիլիասը «Պորտու» տեղափոխվեց 2015 թվականին: Ակումբի կազմում դարպասապահը մասնակցել է 114 խաղի և ընթացիկ մրցաշրջանում դարձավ Պորտուգալիայի չեմպիոն:

 


© 2009 ARMENPRESS.am