Հայտնի է դարձել ևս չորս նախարարի անուն

20:20, 12 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Աշոտ Հակոբյանը, ՀՀ բնապահպանության նախարար՝ Էրիկ Գրիգորյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար՝ Արծվիկ Մինասյանը և ՀՀ մշակույթի նախարար՝ Լիլիթ Մակունցը։ 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 


© 2009 ARMENPRESS.am