Ռաֆայել Նադալը չի լինի աշխարհի առաջին ռակետ

14:57, 12 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նահանջել է ATP դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարկանիշային նոր աղյուսակում, որը կհրապարակվի մայիսի 14-ին, առաջատարը կլինի շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը: Նադալը տեղափոխվել է երկրորդ հորիզոնական:

Իսպանացին կկարողանա կրկին գլխավորել ATP դասակարգման աղյուսակը, եթե հաղթեի Հռոմի «Masters» մրցաշարում:

           


© 2009 ARMENPRESS.am