Ուզում եմ անունս գրել «Արսենալ»-ի պատմության մեջ. Հենրիխ Մխիթարյան

11:14, 12 Մայիս, 2018

 ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել FourFourTwo հանդեսին:

«Հորս շնորհիվ եմ սկսել ֆուտբոլով հետաքրքրվել` տեսնելով, թե ինչպես է խաղում: Հեշտ չէր փոքր տարիքում` 13 տարեկանում մեկնել Բրազիլիա, հեռու լինելով ընտանիքից և ծնողներից: Բայց ֆուտբոլիստ դառնալու համար պետք է հաղթահարես այդ ամենը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը խոսել է նաև «Մետալուրգ»-ում և «Շախտյոր» անցկացրած օրերին մասին:

«Կփորձեմ անել իմ առավելագույնը հաջողության հասնելու համար Լոնդոնում: Ուզում եմ անունս գրել «Արսենալ»-ի պատմության մեջ»,-ասել է հայ ֆուտբոլիստը:


© 2009 ARMENPRESS.am