ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սերժ Թանկյանին  

18:12, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է  ամերիկահայ աշխարհահռչակ ռոք- երաժիշտ Սերժ Թանկյանին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սերժ Թանկյանը ներկայացրել է իր տպավորությունները երկրում կատարվող փոփոխություններից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ:

 


© 2009 ARMENPRESS.am