Իրանի ԱԳ նախարարը միջուկային գործարքի շուրջ իրադրությունը կքննարկի ՉԺՀ-ի, ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ

15:24, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 14-ին կայցելի Մոսկվա՝ կոնսուլտացիաներ անցկացնելու միջուկային գործարքի շուրջ. հանդիպում Է սպասվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է իրանական դիվանագիտական գերատեսչության մի աղբյուր:

«Պարոն նախարարը շաբաթ օրը (մայիսի 12-ին) կայցելի Չինաստան, երկուշաբթի օրը (մայիսի 14-ին)՝ Մոսկվա, իսկ երեքշաբթի օրը (մայիսի 15-ին) Բրյուսելում կմասնակցի գործարքի եվրոպացի մասնակիցների հանդիպմանը,-ասել Է զրուցակիցը:-Մոսկվայում Զարիֆը պլանավորում Է հանդիպում ունենալ Լավրովի հետ»: «Կքննարկվի իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը»,-հավելել Է նա:


© 2009 ARMENPRESS.am