Սերեբրեննիկովի «Ամառ» ֆիլմը Կաննում դարձել Է կինոքննադատների վարկանիշի առաջատարը

15:10, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրիլ Սերեբրեննիկովի «Ամառ» ֆիլմը Կաննում դարձել Է կինոքննադատների վարկանիշի առաջատարը՝ 2,4 բալ ստանալով 4-ից: Դա, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հետեւում Է Screen հանդեսի տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը Կաննում չորրորդ օրը քննադատներին են ցուցադրել երեք մրցութային ֆիլմ: Իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Բոլորը գիտեն» բացման կինոնկարը՝ Խավիեր Բարդեմի եւ Պենելոպա Կրուզի մասնակցությամբ, ինչպես նաեւ եգիպտական ծագմամբ երիտասարդ ամերիկացի Ա.Բ. Շոքիի «Վերջին դատաստանի օրը»՝ Եգիպտոսում բորոտությամբ հիվանդի մասին, ստացել են 1,8-ական բալ:

Առջեւում դեռ փառատոնի ութ օրերն են: Ընդամենը մրցույթին մասնակցում Է 21 ֆիլմ: Լրագրողները դեռ պետք Է դիտեն, մասնավորապես, Պավել Պավլիկովսկու, Ժան Լյուկ Գոդարի, Ջաֆար Փանահիի եւ Սփայք Լիի կինոնկարները:


© 2009 ARMENPRESS.am