Թուրքիան կշարունակի Իրանի հետ առեւտուրը, չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին

14:16, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան կշարունակի Իրանի հետ առեւտուրը՝ չխախտելով ՄԱԿ-ի պահանջները: Այդ մասին մայիսի 11-ին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը հնարավորություն Է Թուրքիայի համար: Ես կշարունակեմ Իրանի հետ առեւտուրը՝ պահպանելով ՄԱԿ-ի բանաձեւերի պայմանները»,-ասել Է նախարարը: Նա այսպես Է մեկնաբանել Իրանի վրա տնտեսական ներգործության միջոցներն ընդլայնելու վերաբերյալ մայիսի 10-ին Վաշինգտոնի՝ ընդունած որոշումը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ Է սահմանել վեց մարդու նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կապված են Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի Էլիտային մաս) հետ, ինչպես նաեւ երեք ընկերությունների նկատմամբ, որոնք առնչվում են ԻՀՊԿ-ի հետ: Այս որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է ԳՀՀԾ-ից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) Վաշինգտոնի դուրս գալու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am