Ժորդի Մոնրո Արարատը մասնակցել է «Բոյակա Չիկո»-ի խաղին  

14:05, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված  Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը «Բոյակա Չիկո»-ի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոլումբիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բոյակա Չիկո»-ն 2:2 է ավարտել հանդիպումը «Դեպորտիվո Կուկուտա»-ի հետ և դուրս եկել գավաթի խաղարկության հաջորդ փուլ:

22-ամյա պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը եղել է թիմի մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ խաղին:


© 2009 ARMENPRESS.am