Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաքները կվերսկսեն հունիսից  

12:49, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մինչև աշխարհի առաջնություն մեկնելը կմասնակցի մի քանի միջազգային մրցաշարերի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Առաջիկայում մեր գլխավոր մրցաշարը կլինի աշխարհի առաջնությունը, որը կկայանա հոկտեմբերին Հունգարիայում: Այժմ մեկ ամիս արձակուրդ ենք, բայց բոլորը, բնականաբար, մարզվում են տնային պայմաններում»:

Հունահռոմեականները հունիսի 10-ից  կվերսկսեն հավաքները:

 


© 2009 ARMENPRESS.am