Թրամփը հույս ունի նոր ու «ավելի լավ» գործարք կնքել Իրանի հետ

09:49, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները հույս ունի Իրանի հետ նոր գործարք կնքել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը որոշում ընդունեց դադարեցնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարումը: Մայիսի 10-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ինդիանայի նահանգում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հուսով եմ, որ կհաջողվի գործարք կնքել նրանց հետ, նոր գործարք, լավ գործարք, ազնիվ գործարք, որն ավելի լավը կլինի նրանց (Իրանի) համար: Բայց մենք չենք կարող նրանց թույլ տալ միջուկային զենքի տիրանալ»,- ասել Է նա:

«Մենք պետք Է ի վիճակի լինենք մտնելու (Իրանի միջուկային) օբյեկտ եւ ստուգելու այդ օբյեկտը: Մենք պետք Է ի վիճակի լինենք մտնելու նրանց ռազմակայանները՝ տեսնելու խաբեությամբ են զբաղվում, թե ոչ»,- հավելել Է նա՝ ճշտելով, թե ինքը հատկապես ինչ Է ցանկանում տեսնել նոր համաձայնագրի դրույթներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am