ՀՀ նախագահը Գեորգի Կուտոյանին և Վլադիմիր Գասպարյանին ազատեց զբաղեցրած պաշտոններից

17:03, 10 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ին ստորագրած հրամանագրերով Գեորգի Կուտոյանին ազատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի, իսկ Վլադիմիր Գասպարյանին՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոններից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին պաշտոններից ազատելու առաջարկով դիմել էր ՀՀ նախագահին:


© 2009 ARMENPRESS.am